Սյունիք անվան շուրջ խնդրում եմ որևէ մելամաղձության էֆեկտ չդնել
9/5/2026 20:31

Երբ որ ասվել է Սյունիք, մշտապես ինչ-որ կասկածի, լարվածության զգացողություն է առաջացել։ Այսօր եկել եմ ասելու, որ դարաշրջանը փակված է, որովհետև 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո Սյունիքի հետ կապված խնդիր ոչ կա, ոչ էլ կարող է լինել։
Հայտարարել է Փաշինյանը։
«Սյունիք անվան շուրջ ես խնդրում եմ որևէ մելամաղձության էֆեկտ չդնել, որովհետև Սյունիքը խաղաղության խաչմերուկի կենտրոնական մարզն է։ Սյունիքը եղել է, կա ու կլինի Հայաստանի Հանրապետության անբաժանելի մասը։ Ամբողջը, «Զանգեր»-ից մինչև Արաքս գետի հունի կեսը»,- ասել է նա։