Ադրբեջանից Հայաստան կրկին վագոններ կժամանեն

10/5/2026 12:04

Այսօր Ադրբեջանից Հայաստան կուղարկվի 16 վագոն (986 տ) դիզելային վառելիք։ Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով կիրականացվի ևս մեկ բեռնափոխադրում դեպի Հայաստան, կուղարկվեն պարարտանյութով լի 6 վագոն (402 տ) և հացահատիկով լի 4 վագոն (276 տ):