Բայրամով․ ՀՀ-ում կան ռևանշիստական հայացքներով մարդիկ
10/5/2026 12:06

Ադրբեջան-Հայաստան սահմանի սահմանազատման աշխատանքները շարունակվում են,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովը։
«Փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը այցելել է Հայաստան, և ստորագրվել են երեք փաստաթղթեր, որոնք ուրվագծում են հետագա աշխատանքների ընթացակարգերը»,- նշել է Բայրամովը։
Պաշտոնյան նաև հայտարարել է, որ Հայաստանում կան մարդիկ, ովքեր ունեն ռևանշիստական հայացքներ, և դա չի կարող դրական արդյունքների հանգեցնել։