Փաշինյանը շնորհավորել է Մադյարին

10/5/2026 12:08

Ջերմորեն շնորհավորում եմ Պետեր Մադյարին Հունգարիայի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Մենք պատրաստ ենք ամրապնդել Հունգարիայի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունները,- այս մասին գրել է Նիկոլ Փաշինյանը: Պետեր Մադյարը երեկ ընտրվել է Հունգարիայի նոր վարչապետ, նրա թեկնածության օգտին քվեարկել է երկրի խորհրդարանը։ Ընտրություններում Մադյարի կուսակցությունը հաղթել էր գործող վարչապետ Վիկտոր Օրբանի կուսակցությանը: