Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որ ՀՀ նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ

10/5/2026 14:15

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է․ «Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, ԶԼՄ-ներ, անհատներ, ինչպես նաև պետության հովանավորությամբ գործող կազմակերպություններ, որոնք Հայաստանի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական կամ յուրացման հայացքներ: Ադրբեջանում կա իշխանություն, որն արդեն բռնակցել է Արցախը, ցեղասպանական վտանգի ներքո իրականացրել է էթնիկ զտում, ինչպես նաև օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքները: Դա չի խոսում խաղաղության մասին»։