Կարևոր է, որ Երևանը հակառուսական դիրքորոշում չընդունի․ Պեսկով
10/5/2026 19:35

Ռուսաստանը ցանկանում է Հայաստանից պարզաբանումներ ստանալ Երևանում Վլադիմիր Զելենսկու հակառուսական հայտարարությունների վերաբերյալ,- այս մասին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։
«Իհարկե, մենք հավանաբար որոշակի պարզաբանումներ կսպասենք Երևանից»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մոսկվան բացատրություն է սպասում Հայաստանի ղեկավարությունից Զելենսկու հայտարարությունների վերաբերյալ։
Պեսկովը նաև նշել է, որ Ռուսաստանի համար կարևոր է, որ Հայաստանի հետ հարաբերություններում Երևանը հակառուսական դիրքորոշում չընդունի։