Որ ասում էիք՝ «Ասե՛ք, կանենք», ասացինք, բա ինչո՞ւ չարեցիք
11/5/2026 13:00

Լսել ենք, հավատացել ենք։ Այն, որ ասում էիք՝ «Ասե՛ք, կանենք» է, ասացինք, բա ինչո՞ւ չարեցիք: Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ ասել է քաղաքացին՝ դիմելով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին:
«Ասում էիք՝ փոսերը սաղ ասֆալտներ անենք, հիմա, որ մի հատ «լադոկ» ենք ընկնում, անհասանելի ենք դառնում, կապից կտրվում ենք»,-նշել է քաղաքացին:
Ավինյանը խնդրել է քաղաքացուն նշել կենտրոնական փողոցի հստակ անուն, որտեղ այսօրվա դրությամբ փոսեր կան: Քաղաքացու դիտարկմանը, թե Էրեբունու բոլոր փողոցներում էլ կան, քաղաքապետն ասել է՝
«Եղբայր, արի, հեսա գնում ենք այդ փողոցներով: Արի, հենց հիմա գնալու ենք այդ փողոցներով քայլենք»։