Կաշառք տալու և ստանալու համար 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

11/5/2026 14:19

Կաշառք տալու, ստանալու և դրան օժանդակելու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում քրեական հետապնդում է հարուցվել 4 անձի նկատմամբ, որոնցից երկուսը Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պաշտոնատար անձինք են: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից: Մեղադրյալներից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, մյուսի նկատմամբ՝ տնային կալանքը: