Փաշինյանը չի մասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին

11/5/2026 16:19

Ես չեմ մասնակցի մայիսի 28-29-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: «Այդ մասին ես հայտնել եմ Ռուսաստանի նախագահին դեռ ապրիլին՝ ՌԴ կատարած այցիս ժամանակ։ Իմ որոշման մասին տեղյակ եմ պահել նաև Ղազախստանի նախագահին: Նախընտրական քարոզարշավի և շքերթի պատճառով չեմ կարողանա լքել երկիրը։ Գագաթնաժողովում Հայաստանը կներկայացնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը»,- նշել է Փաշինյանը։