Եթե գնվեին ՀՕՊ համակարգերը պատերազմը լրիվ այլ կերպ կավարտվեր
11/5/2026 21:33

Այն գումարները, որոնք նախատեսված էին ՀՕՊ համակարգի համար, այդ գումարներով գնվել են ՍՈւ-եր՝ մոտ 120 միլիոն դոլարի։ Այս մասին այսօր Իջևանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարաել է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
«Մի խայտառակություն է, որի համար ոչ մեկ պատասխան չտվեց։ Եթե գնվեին ՀՕՊ համակարգերը, հաստատ, 100 տոկոս վստահությամբ ասում եմ՝ «Բայրաքթարների» հարցը կլուծեին և պատերազմը լրիվ այլ կերպ կավարտվեր։ Մենք այդ պատերազմում պարտվել ենք անօդաչու թռչող սարքերին»»,-ասել է Քոչարյանը։
Նրա խոսքով՝ թեպետ բոլորս խաղաղության ենք ձգտում, բայց այսօր էլ գնվում են զենքեր, որոնք չենք կարողանալու օգտագործել անհրաժեշտության դեպքում։