ՌԴ առաջարկը կարող է հոգալ ՀԱԵԿ կարիքները շուրջ մեկ դար
12/5/2026 12:31

Ռուսական կողմը Հայաստանին առաջարկել է մեծ հզորության ԱԷԿ-ի նախագիծ, որը կարող է հոգալ Հայաստանի կարիքները շուրջ մեկ դար,- ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։
««Ռոսատոմ» պետկորպորացիան Հայաստանին առաջարկել է մեծ հզորության կայանի նախագիծ, որը, եթե լիներ հայկական ղեկավարության կամքը, կհոգար երկրի կարիքները էներգետիկայի ոլորտում տասնամյակներ, եթե ոչ մեկ դար։ Ընդ որում, այն կապահովեր էլեկտրաէներգիայի էժան սակագներ վերջնական սպառողի համար, ինչը, ի թիվս այլոց, զգալիորեն կխթաներ երկրի արդյունաբերության աճը»,- նշել է դիվանագետը։
Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ռուսաստանը համաշխարհային առաջատար է ատոմային տեխնոլոգիաների ոլորտում և միշտ կարող է Հայաստանին փոխանցել իր մշակումներն ու փորձը հանրապետության համար այնպիսի կարևոր ոլորտում, ինչպիսին էներգետիկան է։ Դրա հետ մեկտեղ ռուսական կողմը պատրաստ է կիսվել տեխնոլոգիաներով նաև թվայնացման ոլորտում։
«Այսօր մեր երկիրը աշխարհի այն երեք պետություններից մեկն է, որոնք տիրապետում են ամենաառաջատար լուծումներին»,- նշել է Կալուգինը։