Անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի համար միասնական ժամերգություն կկատարվի

12/5/2026 23:51

Մայիսի 15-ին, ժամը 19:00-ին Արագածոտնի թեմի Ափնա գյուղի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում կկատարվի հերթական միասնական ժամերգությունը և միասնական աղոթքը: «Հայցում ենք հավատավոր մեր զավակների աղոթական ներկայությունը՝ աղոթելու հանիրավի անազատության մեջ գտնվող մեր հոգևոր հայրերի, անազատության և գերության մեջ գտնվող մեր զավակների, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու անսասանության, հայրենիքի բարօր ընթացքի և ամենքի համար»,- ասված է Արագածոտնի Թեմի հայտարարության մեջ։