Պնդում եմ, որպեսզի Փաշինյանն այլևս չհայտնվի Մոսկվայում
13/5/2026 16:02

Փաշինյանը նվաստացրել և վիրավորել է Ռուսաստանին: Այս մասին ասել է ՌԴ Կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը:
Ելույթ ունենալով լիագումար նիստում՝ Զյուգանովը հայտարարել է, որ վրդովված է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ Երևանում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ելույթից։
«Ամեն ինչ կարող էի պատկերացնել, բացի նրանից, որ Երևանից հնչեն Կարմիր հրապարակը գնդակոծելու սպառնալիքի ձայներ»,- ասել է նա։
Զյուգանովը նաև քննադատել է Հայաստանի իշխանություններին Զելենսկուն հարթակ տրամադրելու համար և պահանջել է դադարեցնել Փաշինյանի ընդունելությունը Մոսկվայում։
«Հարց է առաջանում՝ ինչո՞ւ են նրանք թույլ տալիս դա Երևանում, և ինչո՞ւ են Փաշինյանին ընդունում Մոսկվայում։ Ես պնդում եմ, որպեսզի այդ գործիչն այլևս չհայտնվի մեր մայրաքաղաքում, անկախ նրանից, թե ինչպես են քվեարկել նրա օգտին»,- հայտարարել է Կոմկուսի առաջնորդը։