Բացարձակ գաղափար չեմ ունեցել՝ որտեղ է գտնվում «Արթիկ» ՔԿՀ-ն`դուրս եկա, հասկացա
13/5/2026 16:11

«Արթիկ» քրեակատարողական հիմնարկում նստել եմ, Արթիկ կոնկրետ եկել եմ 2010 թվականի դեկտեմբերին, դուրս եմ եկել 2011 թվականի մայիսին: Այդքան նստել եմ, պատկերացում չեմ ունեցել, որ Հառիճավանքը կողքն է:
Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ, քաղաքացիների հետ զրուցելիս ասել է Նիկոլ Փաշինյանը:
«Դե, պարզ է, ո՛չ ինտերնետ եմ ունեցել, ո՛չ բան: Բացարձակ գաղափար չեմ ունեցել՝ որտեղ է գտնվում «Արթիկ» ՔԿՀ-ն, հետո, որ դուրս եկա, հասկացա: Որ կողմնորոշվեցի՝ այդ զգացողությունը հետաքրքիր էր»,-նշել է նա: