Թրամփի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Պեկին

13/5/2026 16:14

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հատուկ ինքնաթիռով, պատվիրակության ուղեկցությամբ, ժամանել է Պեկինի Շոուդու միջազգային օդանավակայան։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը։ Հիշեցնենք, որ իր պետական այցի ընթացքում ԱՄՆ առաջնորդը բանակցություններ կվարի ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հետ։ Ենթադրվում է, որ խորհրդակցությունների ժամանակ պետությունների ղեկավարներն առաջնահերթ ուշադրություն կդարձնեն երկկողմ առևտրատնտեսական հակասությունների կարգավորմանը։ Բացի այդ, ակնկալվում է գլոբալ օրակարգի առանցքային խնդիրների քննարկում։