Չինաստանը, առաջինն աշխարհում, սկսել է տիեզերքում արհեստական սաղմի փորձարկումը

13/5/2026 16:18

Չինաստանը, առաջինն աշխարհում, սկսել է տիեզերքում արհեստական սաղմի փորձարկումը՝ արտերկրային տարածությունում մարդու երկարաժամկետ գտնվելու մասին տվյալներ հավաքելու համար: Այս մասին հայտնում է Սինհուա գործակալությունը՝ հղում անելով Չինաստանի գիտությունների ակադեմիայի Կիրառական տիեզերական տեխնոլոգիաների և ճարտարագիտության կենտրոնին: «Մարդու «արհեստական սաղմերի» փորձնական նմուշները, որոնք տիեզերք են հասցվել «Տյանչժոու-10» բեռնատար տիեզերանավով, տեղադրվել են չինական տիեզերական կայանի փորձարարական մոդուլում»,- ասված է հրապարակման մեջ: Ինչպես նշում է գործակալությունը, արհեստական սաղմն իրենից ներկայացնում է ցողունային բջիջներից ստեղծված կառուցվածք։ Ըստ վերջին տվյալների՝ փորձն ընթանում է հաջողությամբ։ Հետազոտության նպատակը տիեզերքում մարդու երկարաժամկետ գտնվելու, նրա գոյատևման և բազմացման հարցերի ուսումնասիրությունն է, հայտարարել է նախագծի ղեկավար Յույ Լեցյանը։ «Մարդու «արհեստական սաղմը» իրական մարդկային սաղմ չէ, այն ի վիճակի չէ վերածվել օրգանիզմի, բայց այն կարող է օգտագործվել որպես մոդել՝ մարդու վաղ շրջանի ուսումնասիրության համար»,- պարզաբանել է նա։ Նախագծի ղեկավարի խոսքով՝ փորձը կտևի հինգ օր, որից հետո նմուշները կսառեցվեն և կուղարկվեն Երկիր՝ համեմատելու համար այն նմուշների հետ, որոնք զուգահեռաբար ուսումնասիրվում են երկրային լաբորատորիաներում: