Թրամփը և Սի Ծինփինը բանակցություններ են վարել
14/5/2026 09:59

Ավարտվել են ՉԺՀ առաջնորդ Սի Ծինփինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև բանակցությունները, հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը (CCTV)։
«ՉԺՀ նախագահ Սի Ծինփինը Պեկինում գտնվող Ժողովրդական ժողովների տանը բանակցություններ է վարել պետական այցով Չինաստան ժամանած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Ներկայում բանակցություններն ավարտված են»,- նշված է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ։
Բանակցությունները տևել են ավելի քան երկու ժամ։