ԵՄ-ից ողջունել են Հայաստան-Թուրքիա ուղիղ առևտրի մեկնարկը

14/5/2026 12:10

ԵՄ-ն ջերմորեն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկը,- Եվրամիության դիվանագիտական ծառայության մամուլի խոսնակ Անիտա Հիպերն է ասել է այս մասին: «Սա ուշագրավ զարգացում է նրանց հարաբերությունների կարգավորման գործընթացում, ինչն արտահայտվեց նաև 2026 թվականի ապրիլի 28-ին երկու երկրների միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցերով երկկողմ աշխատանքային խմբի վերջին հանդիպմամբ, որը մենք ողջունել էինք: Այս նշանակալի քայլը կարող է խթանել առևտրային և տնտեսական հնարավորությունները երկու երկրների միջև՝ դրական ազդեցություն ունենալով ինչպես ողջ Հարավային Կովկասի, այնպես էլ ԵՄ-ի համար: Մենք խրախուսում ենք երկու երկրներին շարունակել համատեղ աշխատանքը, այդ թվում՝ երկկողմ սահմանի վերաբացման ուղղությամբ»,- գրել է Հիպերը։