Ըստ Հաջիևի՝ Ադրբեջանը ձգտում է խաղաղության
14/5/2026 12:13

ՀՀ-ի հետ հարաբերությունների հաստատումը հաստատում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու Ադրբեջանի ձգտումը,- «Գլոբալ Հարավ» ՀԿ-ների հարթակի Գլխավոր ասամբլեայում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևը, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
«Տարիներ տևած պատերազմից հետո հարևան Հայաստանի հետ հարաբերությունների հաստատումը հաստատում է տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու Ադրբեջանի ձգտումը»,- նշել է Հիքմեթ Հաջիևը: