Մահացել է Նիկոլայ Ծատուրյանը
14/5/2026 22:50

Խորը ցավով հայտնում ենք, որ կյանքից հեռացել է ՀՀ Ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Ն. Ծատուրյանի հարազատներին և գործընկերներին։
Այս մասին հայտնում են Հայաստանի թատերական գործիչների միությունից։
Ծատուրյանը 81 տարեկան էր։ Նա ավելի քան 20 տարի աշխատել է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում որպես ռեժիսոր։ Դասավանդել է նաև Գ.Սունդուկյանի անվան թատրոնին կից դերասանական ստուդիայում։
1992-2004 թթ. որպես ռեժիսոր աշխատել է Երևանի «Մետրո» թատրոնում։ 1973 թ.-ից դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։ Բեմադրություններ է իրականացրել Մոսկվայում, Կիևում, Վրաստանում, Բեյրութում և Նյու-Յորքում։ Շուրջ 20 տարի համագործակցել է Հալեպի «Պետրոս Ադամյան» թատերախմբի հետ։