«Զանգեզուրի միջանցքը» կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը․ Ալիև

15/5/2026 18:03

Արդեն կառուցվող «Զանգեզուրի միջանցքը» կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը,- Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է այս մասին հայտարարել Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ ունեցած ելույթում։ «Ընդլայնվում է մեր համագործակցությունը թյուրքական պետությունների հետ տրանսպորտային ոլորտում։ Ներկայիս գլոբալ աշխարհաքաղաքական պայմաններում Միջին միջանցքի նշանակությունն էլ ավելի է մեծանում»,- ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նշել է Ալիևը։