«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակից ձերբակալվածներ կան
15/5/2026 18:14

«Ուժեղ Հայաստան» կուսակցության Վանաձորի գրասենյակում խուզարկություններ են կատարվել։
Հակակոռուպցիոն կոմիտեից տեղեկացնում են, որ ընտրակաշառք տալու և քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստման դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվել են մի շարք խուզարկություններ և վարութային այլ գործողություններ «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Լոռու մարզում գործող գրասենյակներում:
Խուզարկություն է իրականացվել նաև «Համակցված կերերի» խանութի ներքո քողարկված գրասենյակում։ Կան ձերբակալված անձինք: Կատարվում է նախաքննություն։ Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։