Հայաստանը կարող է կորցնել բոլոր արտոնությունները ԵԱՏՄ-ում

15/5/2026 18:44

Եվրամիությունը Հայաստանը ներքաշում է իր ուղեծիր, և Երևանը կարող է կորցնել ԵԱՏՄ շրջանակում իր բոլոր արտոնությունները,- այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք Հայաստանի հետ հարաբերություններ ունենք, և այդ հարաբերությունները մտերիմ են, դաշնակցային։ Բայց միևնույն ժամանակ դրանք հեշտ չեն՝ հաշվի առնելով, թե ինչպես է Արևմուտքը փորձում Հայաստանը իրեն ենթարկեցնել, խզել Հայաստանի՝ ԱՊՀ-ում և ԵԱՏՄ-ում իր գործընկերների հետ փոխշահավետ տնտեսական, առևտրային, ներդրումային կապերը»,- ասել է Լավրովը։