Ի՞նչ խաղաղություն, երբ մեր նախագահներն ու գեներալները գերի են
16/5/2026 13:55

Խաղաղություն պետք է լինի, որ ոչ թե Ալիևի հետ բանավոր խաղաղություն պայմանավորվեն, այլ գրավոր տպեն, ժողովրդին ցույց տան, թե ո՞րն է խաղաղությունը: Այս մասին քարոզարշավի ժամանակ ասել է Գագիկ Ծառուկյանը:
«Այսօր մեր զինվորները գերի են, նախագահները գերի են, գեներալները գերի են, ամբողջ սահմանի վրա Ադրբեջանի զորքերը նստած՝ մեզ թելադրում են, մենք էլ սպասում ենք, թե երբ ինչ պետք է ասեն, ինչ պահանջ պետք է դնեն, որ կատարենք, թե չէ պատերազմ կլինի:
Ալիևը ասում է, որ արագացրեք, իմ ժողովուրդը պետք է գա բնակվի, տանկերով չեն գալու, գալու են ավտոբուսներով, բայց եթե հանկարծ մեկին նեղացրեցիք, զորքը բերելու եմ շարեմ»,- նշել է Ծառուկյանը: