Ում վարորդական իրավունքից զրկվելու 1 տարին լրացել է, առանց քննության իրավունք շնորհենք

16/5/2026 14:04

Առաջարկում ենք, որ ում վարորդական իրավունքից զրկվելու 1 տարին լրացել է, առանց քննության իրավունք շնորհենք, բայց խմել չկա: Այս մասին հանրապետության հրապարակում քարոզարշավի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը: «Բայց որ պահին վերականգնվեց՝ այդ տարվա համար վերականգնված վարորդին տրվում է ոչ թե 13 բալ, այլ 6 բալ, հետո, եթե 1 տարվա ընթացքում չի զրկվում նորից վարորդական իրավունքից, վերադառնում է սովորական ռեժիմին՝ 13 բալով: Եթե 13 բալից հետո ինչ-որ պատճառով զրկվի վարորդականից, այլևս ոչ մի տարբերակ չի լինի, առանց քննության հնարավորություն չի լինի վերականգնել»,- նշել է նա: Նշենք, որ քարոզարշավի ժամանակ, երբ Փաշինյանի տեսավ, որ իրեն վարորդական իրավունքից զրկվածներն են սպասում, նշեց՝ «քաշվա ես»: