Ոստիկանները քարոզչություն կատարելուն խոչընդոտելու կասկածանքով ձերբակալել են 10 անձի
16/5/2026 22:33

Նորաշեն և Մեծավան համայնքներում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՆԳՆ-ից Tert.am-ին հայտնեցին, որ ոստիկանության ծառայողները քարոզչություն կատարելուն խոչընդոտելու կասկածանքով ձերբակալել են 10 անձի և ներկայացրել նախաքննական մարմին։
Ավելի վաղ Սուրեն Պապիկյանը Հայտնել էր, որ Մեծավանում մի խումբ քաղաքացիներ խոչընդոտել են ՔՊ-ի քարոզարշավին։
Պապիկյանը տեսանյութ էր հրապարակել, որում երևում է՝ ինչպես է Մեծավանում ՔՊ-ի քարոզարշավի ժամանակ վեճ առաջանում Նիկոլ Փաշինյանի և Սամվել Կարապետյանի կողմնակիցների միջև։