30-ամյա վարորդը «Toyota Camry»-ով հայտնվել է գետում

17/5/2026 11:41

Այսօր՝ մայիսի 17-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցե Գեղարքունիքի մարզում։ Ժամը 07:00-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում Շիրակի մարզի բնակիչ 30-ամյա Մարինե Մ․-ն իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց բախվել է կամրջի երկաթբետոնե արգելապատնեշներին, կոտրել ճաղավանդակը և մոտ 10 մետր բարձրությունից հայտնվել գետում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է«Սևան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։