Փաշինյանը շնորհավորել է Տոկաևին ծննդյան տարեդարձի առիթով
17/5/2026 12:06

Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ, որի ժամանակ շնորհավորել է Ղազախստանի նախագահին ծննդյան տարեդարձի առիթով՝ մաղթելով արդյունավետ գործունեություն և հետագա հաջողություններ՝ պետական բարձր պատասխանատու առաքելության իրականացման գործում։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի շուրջ։