Մարդը տունը սարքել է, 40 տարի մեջը ապրում է, մենք հո չենք ասելու դուրս եկեք տնից

17/5/2026 13:59

Մարդը տունը սարքել է, 40 տարի մեջը ապրում է, մենք հո չենք ասելու դուրս եկեք տնից։ Այս մասին Դավիթաշենում քարոզարշավի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։ «Քանի որ շատ է թիվը, հատ-հատ մարդիկ դիմում են, հատ-հատով մինչև լուծում ենք, տարիներ է տևում, հիմա օրենք ենք ընդունում, որ փաթեթով լուծեն։ Մենք պետք է ելնենք այն տրամաբանությունից, դե յուրե հիմա նախ Խորհրդային Միությունը թույլ է տվել, բոլորի աչքի առաջ սարքվել է, մարդիկ 40 տարի, 50 տարի, 60 տարի այդ տանը ապրում են։ Հիմա դրա համար այնպիսի օրենք ենք ընդունում, որ մաքսիմալ արագացվի պրոցեսը»,- ասել է Փաշինյանը։