Երևանում գույքահարկը 100%-ով աճել է

17/5/2026 18:37

Երևանում գույքահարկը 100%-ով աճել է, լա՛վ, թոշակառուն ո՞նց վճարի այդ գումարը։ Էրեբունիում քարոզարշավի ժամանակ հայտարարել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։ Գույքահարկը որոշում են ոչ թե կադաստրային արժեքով, այլ շուկայական գնով։ Արդարացի որոշում չի։ Ասում են՝ վաճառի, գնա սահմանի վրա, գյուղերում ապրի։ Սա վիրավորանք է ժողովրդին։ «Կարող են օրենք ընդունել, ով 2020 թվականին Երևանում բնակարան է գնել, թող իրենց ասած գույքահարկը վճարի։ Եթե մարրդը 200 հազար տալիս տուն է գնում, ուրեմն ի վիճակի է գույքահարկը վճարել։ Բայց թոշակառուն, որ իր հայրենի բնակարանում է ապրում, ո՞նց վճարի»,- ասել է նա։