ՀՀԿ-ն շարունակում է մնալ ՔՊ-ի կոկորդում

18/5/2026 10:09

Ընտրարշավի ողջ գործընթացն ուղեկցվում է կապիտուլյանտի՝ ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի դեմ ուղղված սպառնալիքներով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Թեպետ ՀՀԿ-ն անմիջական մասնակցություն չունի ընտրություններում, սակայն շարունակում է մնալ ՔՊ-ի կոկորդում։ Գործող կառավարչի նպատակը՝ ՀՀԿ-ին քաղաքական ակտիվ դերակատարությունից դուրս բերելու և քաղաքական առումով` «զինաթափելու», ոչ մի կերպ չստացվեց։ Ինչքան էլ ղժղժան, իրենց կոտորեն, թուքը բերաններին հոխորտան, միևնույն է՝ ՀՀԿ-ն միշտ եղել է, կա ու կլինի քաղաքական պայքարի առաջին շարքերում»,-գրել է նա։