Դուք մարդու կարող եք միայն բռնել տալ

18/5/2026 13:24

Մեր իշխանությունները սկսել են վիրավորական ելույթներ ունենալ, դուք մարդու ոտնատակ անել չեք կարող, դուք կարող եք միայն բռնել տալ: Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը: «Մեր իշխանությունները այս քանի օրը սկսել են խոսույթների մեջ օգտագործել վիրավորական ելույթներ, որտեղ նրանց նպատակը ցույց տալն է, թե իրենք կարող են ինչ-որ մեկին ինչ-որ ձև ճնշել, դուք մի քիչ գլուխ եք գովացել, մարդու ոտնատակ անել չեք կարող, կարող եք մենակ բռնել տաք, դա հաստատ կարող եք, բան չունեմ ասելու, ոչ մեկ չի քննարկում, Հայաստանում դուք մենակ բռնել տալու նախարարություն եք։ Այս երկու օրը այցելեցինք Արմավիրի մարզ, համ դրական բան կար, համ բացասական: Դրական բանը այն էր, որ գյուղացիները պատրաստ էին աշխատելու, աճեցնում էին այնպիսի տեսակի մրգեր և բանջարեղեն, որի պահանջարկը շատ մեծ է և կարելի է շահավետ վաճառել: Բացասական է, որ կա ջրի խնդիր, չկա մթերում և պետությունը տնտեսական հարց չի լուծել, միայն ասֆալտով տնտեսությունը չի զարգանում, պետք է տնտեսական լավ քաղաքական լուծում, որ մարդիկ կարողանան շահեկան վաճառք անեն։ Գեղարքունիքի մարզում վիճակը մի քիչ ավելի սուր էր, գործազրկությունը շատ ավելի բարձր էր, սակայն մարդիկ պատրաստ են աշխատել»,- նշել է Կարապետյանը: