Ժողովուրդն էլ գիտի, թե մենք «օլուխ» ենք

18/5/2026 18:12

Չեղավ, արա, ինչքան կարան մեր համեստությունը չարաշահեն, այս ժողովուրդն էլ գիտի, թե մենք էլ «օլուխ» ենք, արա։ Այս մասին քարոզարշավի ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով արցախցի Արթուր Օսիպյանին ու նրա ֆեյսբուքում կատարած գրառմանը: «Բա որ հիմա թողեինք բմբուլները քամուն տային, մեծ կտորը ականջը մնար, ասելու էին սխալ եք անում, լակոտ, ոտի տակ չընկնես: Հլը այս տականքին նայի, հլը այս ստահակներին, եկել են ստեղ, ինչ են անում, արա, այ ստահակ, բացատրի, դու ինչի՞ չես զոհվել, դու ինչի՞ մի խրամատում չես զոհվել: Եկել ես Երևան դվիժենիներ անելո՞ւ, ուրեմն դու էլ, քո ղեկավարությունն էլ, իրենց Ղարաբաղի Ազգային ժողովի պատգամավոր հորջորջողն էլ, նախարարն էլ, թող վեր ընկնեն տեղները, դուք այստեղ անելու բան չունեք, քանի դեռ խելոք չեք մտել Հայաստանի քաղաքացիների տրամաբանության մեջ, չփորձեք Հայաստանը հետ տանեք կոնֆլիկտի մեջ»,- նշել է նա: Նշենք, որ Ալեն Սիմոնյանը Փաշինյանին ցուցադրեց արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանի գրառումը, որը նա արել էր ՀՀ վարչապետին մոտենալուց առաջ՝ գրառման մեջ նշելով. «Թե Նիկոլի տեղը իմացող կա, ասեք, բռնցնեմ, բմբուլները հանեմ օդ»։