Արթուր Օսիպյանը ձերբակալվել և տեղափոխվել է Արաբկիրի բաժին
18/5/2026 21:23

Արթուր Օսիպյանը խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին, հայտնում են ՆԳՆ-ից:
Ավելի վաղ փաստաբան Ռոման Երիցյանը հայտնել էր, որ արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանը ձերբակալվել է, հեռախոսն անջատված է, հարազատները նրա գտնվելու մասին որևէ տվյալ չունեն, ֆեյսբուքյան էջն էլ հեռացված է համացանցից։