Եղանակ․ սպասվում են տեղումներ
19/5/2026 14:21

Երևանում մայիսի 19-ի և 20-ի երեկոյան, 21-24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում մայիսի 19-ի և 20-ի ցերեկը, 21-24-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին`հյուսիսարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայիսի 19-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 20-ի ցերեկը նույնքան կբարձրանա։