Արթուր Օսիպյանը զրկված է իր պաշտպաններին տեսակցելու հնարավորությունից

19/5/2026 19:51

Նիկոլ Փաշինյանի հետ վիճաբանած, հետո ձերբակալված արցախցի Արթուր Օսիպյանը զրկված է իր պաշտպաններին տեսակցելու հնարավորությունից,- գրել է փաստաբան Ռոման Երիցյանը։ «Արթուր Օսիպյանի մասով զարգացումները․ 1. Քրեական վարույթն ուղարկվել է Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին: 2. Արթուրը շարունակում է մնալ անազատության մեջ՝ ձերբակալվածի կարգավիճակով։ 3. Ներգրավման պահից մինչև այս պահ Երևան քաղաքի ՁՊՎ չի ուղարկվել պաշտպանների ներգրավվածության մասին գրություն, ինչի հիմքով էլ մինչև հիմա Արթուրը զրկված է իր պաշտպաններին տեսակցելու հնարավորությունից։ 4. Արթուրի հեռախոսը անհասկանալի հանգամանքներում անհետացել է, էջերն էլ՝ ջնջվել (ըստ ոստիականության բաժնում կազմված անձնական խուզարկության արձագրության՝ վերջինիս մոտ հեռախոս չի եղել, մինչդեռ Արթուրը հրաժարվել է դա ստորագրելուց)»,- գրել է Ռոման Երիցյանը։