24 ժամ ջուր չի լինելու
19/5/2026 19:52

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պոմպակայանում վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ մայիսի 20-ին ժամը 10:00-ից մինչև մայիսի 21-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Մասիս քաղաքի՝ Մարմարաշեն, Ջրահովիտ, Այնթապ, Արևաբույր գյուղերի, Նոր Կյուրին գյուղի 1, 2, 3 փողոցների, «Դիատամիկ» գործարանի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: