Լուսակերտում թնդանnթից կրակոցներ կարձակվեն

21/5/2026 10:17

Մայիսի 28-ին անցկացվելիք զորահանդեսի կազմակերպչական աշխատանքների շրջանակում մայիսի 21-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Լուսակերտում թնդանոթից կարձակվի 1 կրակոց, իսկ Երևանում (Նոր Նորքի 6-րդ զանգված՝ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա, «Հրազդան» մարզադաշտ) մայիսի 22-ին՝ ժամը 10:00-ին՝ 2 կրակոց: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։ «Բնակչությանը խնդրում ենք ընդունել ի գիտություն»,- ասված է հաղորդագրության մեջ։ Զորահանդեսը կկայանա մայիսի 28-ին Երևանի Հանրապետության հրապարակում, և կմեկնարկի ժամը 10։00-ին։