Հայկական կողմը չի լսում ՌԴ նախազգուշացումները
21/5/2026 10:20

Ռուսաստանը զգում է, որ Հայաստանի ղեկավարությունը տրամադրվածություն չի ցուցաբերում՝ անսալու Արևմուտքի նպատակների վերաբերյալ նախազգուշացումներին, որը ցանկանում է օգտագործել այդ երկիրը ԵՄ անհեռանկարային քաղաքականության իրականացման մեջ,- ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինն է հայտարարել՝ ՌԴ Անվտանգության խորհրդի հատուկ աշխատանքային խմբի նիստից հետո։
Գալուզինի խոսքով՝ ռուսական կողմը զգում է, որ հայկական իշխանությունները հակվածություն չեն ցուցաբերում՝ լսելու ՌԴ նախազգուշացումներն այն մասին, որ Արևմուտքի, այդ թվում՝ Մոսկվայի նկատմամբ բացահայտ թշնամական քաղաքականություն վարող ԵՄ-ի իրական նպատակն է՝ օգտագործել Հայաստանն ընդդեմ Ռուսաստանի, օգտագործել հանրապետությունը արևմտյան երկրների, առաջին հերթին՝ Եվրամիության զուր և անհեռանկարային քաղաքականության իրականացման գործում, որն ուղղված է ՌԴ-ին հանրահայտ ռազմավարական պարտություն հասցնելուն։