ՌԴ-ն Հայաստանից ստացել է ծանուցում
21/5/2026 14:59

Ռուսաստանը Հայաստանից ստացել է պաշտոնական ծանուցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԵԱՏՄ առաջնորդների հանդիպմանը չմասնակցելու մասին, հանրապետությունը կներկայացնի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը,- այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԵԱՏՄ միջոցառումներին մասնակցելուց հրաժարվելը դարձել է օրինաչափություն, բայց դա չի ազդի միության աշխատանքի վրա։
«Սա արդեն դառնում է օրինաչափություն (Փաշինյանի բացակայությունը ԵԱՏՄ միջոցառումներին), որը, ինչպես մենք հասկանում ենք, Նիկոլ Փաշինյանն է ստեղծել։ Իհարկե, միության համար ողբերգություն չկա. խնդիրը միայն Հայաստանի մեջ է»,- ասել է նա: