Վեհափառն ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավարին

21/5/2026 16:36

Մայիսի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելության ղեկավար Յանեժ Լենարչիչին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում նախընտրական շրջանում առկա հասարակական-քաղաքական իրադրությանը, ընտրական գործընթացների խաղաղ և թափանցիկ ընթացքի ապահովման, հանրային վստահության ու համերաշխության մթնոլորտի պահպանման անհրաժեշտությանը։