Երկրաշարժ՝ Իրանում
21/5/2026 19:12

Հինգշաբթի Իրանի հարավում՝ Հորմոզգան նահանգի Դարգահան քաղաքի մերձակայքում, 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել. այս մասին հաղորդում է Mehr-ը։
Իրանի Ազգային սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 13:26-ին, իսկ դրա էպիկենտրոնը գտնվել է 20 կմ խորության վրա։
Երկրաշարժի աշխարհագրական կոորդինատներն են՝ արևելյան երկայնության 55,97 աստիճան և հյուսիսային լայնության 27,18 աստիճան։
Ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվել։