Հայաստանում չի կարող լինել Արևմտյան Ադրբեջան․ Փաշինյան
22/5/2026 09:47

Ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի թեմայով ակտիվորեն խոսում են նույն ուժերը, որոնք խոսում են նաև հայերի՝ Ղարաբաղ վերադարձի մասին, քանի որ մեկը առանց մյուսի չի կարող գոյություն ունենալ,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է արձակուրդում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով գլխավորում է ՔՊ–ի համամասնական ցուցակը՝ պատասխանելով NEWS.am-ի հարցին, թե որն է իր դիրքորոշումը Հայաստանի ադրբեջանցիներով բնակեցման թեմայի վերաբերյալ։
«Այդ պատճառով ես այս ուժերին անվանում եմ պատերազմի եռագլուխ կուսակցություն. նրանք ցանկանում են ստեղծել հակամարտային իրավիճակ։ Հայաստանում չի կարող լինել Արևմտյան Ադրբեջան»,- նշել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ այս թեման և Ղարաբաղի, Նախիջևանի, Բաքվի, Կիրովաբադի հայերի վերադարձի թեմաները ներքին կապեր ունեն։