Գետերի ջրի ելքերի մեծացում է սպասվում
22/5/2026 10:32

Առաջիկա օրերին Հերհերի ջրամբարի ջրթողից նախատեսվում է ծավալային ջրհոսք՝ ջրամբարից ներքև գետահունով դեպի Արփա գետ՝ պայմանավորված ջրամբարից վերև ընկած տարածքի ձնհալքի և տեղումների ինտենսիվությամբ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից զգուշացնում են, որ սպասվում են գետերի ջրի ելքերի մեծացում։
«Խնդրում ենք ցուցաբերել առավելագույն զգոնություն և խուսափել հեղեղավտանգ գոտիներին մոտ գտնվելուց:
Անհրաժեշտության դեպքում անմիջապես զանգահարել ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն»,- նշում են փրկարար ծառայությունից։