Մարտուն Գրիգորյանը հաստատել է՝ խուզարկություններ են կատարվում
22/5/2026 13:10

Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները խուզարկում են ԱԺ պատգամավոր, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Մարտուն Գրիգորյանի առանձնատունը, մեքենան և մի քանի գրասենյակ:
24News-ի հետ զրույցում Մարտուն Գրիգորյանը հաստատել է լուրը։
Ըստ նրա, իրավապահները փնտրում են համակարգիչներ, էլեկտրոնային կրիչներ, որոնք, ըստ խուզարկողների, կարող են կապված լինեն նախընտրական բարեգործական արգելքը խախտելու հետ: Գրիգորյանը նաև ասել է, որ տեղյակ չէ, թե արդյոք իր թիմակիցների շրջանում կան ձերբակալվածներ, բայց խուզարկությունները մի քանի տեղ են ընթանում: