Առանց Թևանյանի համաձայնության՝ խուզարկություն են կատարում նրա բնակարանում
22/5/2026 13:13

Իրավապահ մարմինների աշխատակիցներն առանց Անդրանիկ Թևանյանի համաձայնության խուզարկություն են կատարում նրա բնակարանում։
Ավելի վաղ ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները քննչական գործողություններ էին իրականացրել «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում, որտեղ ներկա էր նաև կուսակցության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանը։