Խնդիրներ ունենք նաև բանջարեղենի և մրգերի հետ կապված․ «Ռոսսելխոզնադզոր»

22/5/2026 14:23

«Ռոսսելխոզնադզորը» արձանագրում է Հայաստանից մատակարարումների հետ կապված խնդիրներ ոչ միայն ծաղիկների, այլև բանջարեղենի և մրգերի մասով․ այս մասին «Վեստի»-ի եթերում հայտնել է «Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտը։ «Խնդիրն այն է, որ մենք խնդիրներ ունենք ոչ միայն ծաղիկների մասով, այլև բանջարեղենի և մրգերի հետ կապված»,- ասել է Դանկվերտը։ Նա նշել է, որ հայկական ձեռնարկությունների ստուգումները կշարունակվեն ևս մեկ շաբաթ։ «Այս տեսչության արդյունքներով որոշում կընդունենք»,- ավելացրել է ծառայության ղեկավարը։ Ավելի վաղ «Ռոսսելխոզնադզորը» հայտնել էր, որ 2026 թվականի մայիսի 22-ից Հայաստանից ծաղիկների ներմուծման նկատմամբ սահմանվում են ժամանակավոր սահմանափակումներ։