Մարտուն Գրիգորյանի գրասենյակից առգրավել են համակարգիչներ, թղթեր
22/5/2026 15:16

ԱԺ պատգամավոր Մարտունի Գրիգորյանի տանը, մեքենայում և գրասենյակում խուզարկություններն ավարտվել են․ գրասենյակից առգրավել են համակարգիչներ, թղթեր,- NEWS.am–ի հետ զրույցում այս մասին հայտնել է Գրիգորյանի օգնականը՝ Լիզա Գասպարյանը։
Նա նշել է, որ Մարտուն Գրիգորյանն այսպ պահին գրասենյակում է, որտեղ սկսում են բնականոն աշխատանքը։
«Այս ամենը արվում է ոչ միայն Մարտուն Գրիգորյանի թիմակիցներին ահաբեկելու նպատակով, այլև փորձում են խոչընդոտել քարոզարշավը, որովհետև սոցիալական հարցումներն իրենց ձեռքի տակ է, շատ լավ ամբողջ տեղեկությանը տիրապետում են, գիտեն՝ ում վարկանիշը, ինչքանով է աճում»,– հավելել է նա։