Բաքվում բանտարկվածների ազատ արձակումը արդար պահանջ է
22/5/2026 20:28

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Առաջինն անդրադարձել է արցախցիների վերադարձի, ռազմաքաղաքական ղեկավարների ազատ արձակման մասին.
«Արցախի ժողովրդի վերադարձը իր պատմական հողեր՝ միջազգային հովանավորությամբ, Արցախի եկեղեցիների ու մշակութային կոթողների պաշտպանությունը՝ միջազգային օրենքին համաձայն, եւ Բաքվում բանտարկված՝ Արցախի ղեկավարների շուտափույթ ազատ արձակումը, հայ եկեղեցու եւ ժողովրդի արդար պահանջն է»,– ասել է նա։