Նիկոլապետությունը փորձելու է ամեն գնով պահել իշխանությունը

23/5/2026 12:54

Նիկոլապետությունը ամենադաժան ու ապօրինի մեթոդներով փորձելու է ամեն գնով պահել իշխանությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ «Իշխանության մարտավարությունն ի սկզբանե պարզ էր ու կանխատեսելի` բռնաճնշումներ, կալանավորումներ և ագրեսիվ հռետորաբանություն: Բայց առավել կարևոր է, թե դրան ինչ կհակադրի հավաքական ընդդիմությունը, որովհետև քաղաքական շրջափուլի հաջողությունը հենց դրանից է կախված: Մեկ բան է բուն ընտրություններում հաջողելը, մեկ այլ բան` դա պահելը: Միշտ մտքում պետք է պահել այն պարզ իրողությունը, որ նիկոլապետությունը ամենադաժան ու ապօրինի մեթոդներով փորձելու է ամեն գնով պահել իշխանությունը»,- գրել է Աբրահամյանը։